Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Դարիու Էսուգուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Լաս Պալմասում», կարիերան կշարունակի «Չելսիում»։
Լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել «Սպորտինգի» հետ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ 18,5 միլիոն ֆունտ ստերլինգով (գրեթե 22 միլիոն եվրո), հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Պորտուգալացին «արիստոկրատների» հետ կկնքի յոթ տարվա պայմանագիր՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լոնդոնյան ակումբը համաձայնեցրել էր նաև «Սպորտինգի» ևս մեկ կիսապաշտպանի՝ Ջեովանի Կենդայի տրանսֆերը (մանրամասներն՝ այստեղ)։