Ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու «Դինամոն»։
Տանտերերը հաղթեցին 2-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում նրան փոխարինեց Նաիր Թիկնիզյանը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լոկոմոտիվը» չորրորդ տեղում է: