Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 5-րդ մրցաշրջանն անընդմեջ խփում է առնվազն 20 գոլ առաջնությունում։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Լա լիգայի 28-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը։
Նա այս մրցաշրջանում Լա լիգայում արդեն գրանցել է 20 գոլ։
ՊՍԺ-ի կազմում անցկացրած իր նախորդ չորս մրցաշրջաններից յուրաքանչյուրում Մբապեն Լիգա 1-ում խփել է 20 գոլից ավել: