Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերի որդին հրավիրվել է Մալթայի հավաքական։
«Ուիգանի» պաշտպան 22-ամյա Ջեյմս Կարագերը՝ «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմիի որդին, հրավիրվել է Մալթայի հավաքական՝ Ֆինլանդիայի և Լեհաստանի դեմ Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար:
Սա Կարագեր կրտսերի առաջին հրավերքն է հավաքական ցանկացած մակարդակով:
Ջեյմին ևս կարող էր ներկայացնել Մալթան, քանի որ նրա պապը մալթական ծագում ունի, բայց նա ընտրել էր Անգլիան: Անցյալ ամիս երկու Կարագերներն էլ ստացել են Մալթայի քաղաքացիություն: