Այս պահին ընթանում է «Մանչեսթեր Սիթի»-«Բրայթոն» հանդիպումը: Հաշիվը բացվեց 11-րդ րոպեին, երբ տանտերերի հարձակվող Էրլինգ Հալանդը իրացրեց 11 մետրանոցը:
Հալանդը սահմանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ։
Նորվեգացին դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100-ից պակաս հանդիպմանը գրանցել է 100 գոլային գործողություն (84 գոլ + 16 գոլային փոխանցում):
Հալանդը հասել է այս նշաձողին Պրեմիեր լիգայի իր 94-րդ հանդիպմանը: Պրեմիեր լիգայում ամենաարագը 100 գոլային գործողության հեղինակ դարձած լավագույն երեք ֆուտբոլիստներն են. Էրլինգ Հալանդը՝ 94 հանդիպում; Ալան Շիրերը՝ 100 հանդիպում, Մոհամեդ Սալահը՝ 116 հանդիպում։