«Յուվենտուսը» մոտ ապագայում կարող է մարզչական փոփոխություն կատարել: Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբը Տիագո Մոտտայից բաժանվելու դեպքում ժամանակավոր և մշտական մարզչի տարբերակներ է դիտարկում։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» գլխավոր թեկնածուն Ռոբերտո Մանչինին է։
Թուրինյան ակումբն արդեն կապի մեջ է իտալացու հետ, ով Սաուդյան Արաբիայի հավաքականից հեռանալուց հետո առանց թիմի է։
«Յուվենտուսի» թեկնածուների ցուցակում Մանչինին առաջ է անցել Ջան Պիերո Գասպերինիից, Չավիից, Իգոր Տուդորից, Ստեֆանո Պիոլիից և Անտոնիո Կոնտեից։