Խամես Ռոդրիգեսը բացատրել է, թե ինչու է Կարլո Անչելոտիին համարում աշխարհի լավագույն մարզիչ.
«Ես որոշ տարաձայնություններ ունեի Ռաֆա Բենիտեսի հետ, ոչ մի լուրջ բան: Նա մեկ փոխարինում արեց, մարզադաշտը սուլեց, նա մտածեց, որ ես որոշ ժեստեր արեցի իր նկատմամբ, և այդ պահից ամեն ինչ փոխվեց…
Ինչու՞ Զիդանին հաջողվեց. դա մեծապես կապված է այն բանի հետ, թե ինչպես ես ղեկավարում քո ֆուտբոլիստներին: Նման թիմում, եթե ունես այս հմտությունը, ունես ամեն ինչ:
Անչելոտին նույն կերպ է: Ինչո՞ւ են բոլորն այդքան լավ հանդես գալիս նրա գլխավորությամբ: Կական, Մալդինին, Կրիշտիանոն, ես, Վիննին, Ռոդրիգոն, նրա մասին ոչ ոք վատ չի խոսում: Կարլոն հիանալի է, ինձ համար նա լավագույնն է աշխարհում՝ Ռեալում, Բավարիայում կամ Էվերտոնում»,- մեջբերում է «Ռեալի» նախկին կիսապաշտպանին Marca-ն։