2024/2025 մրցաշրջանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» պաշտպանական գծում կադրային խնդիրների է բախվել։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մադրիդցիները ծրագրում են ուժեղացնել կազմն ամռանը։
Ինչպես տեղեկացնում է TEAMtalk-ը, Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն է:
Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։
Մադրիդի «Ռեալը» նախատեսում է ուժեղացնել նաև պաշտպանության աջ եզրը։ Ակումբը նախատեսում է պայմանագիր կնքել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ: Եթե գործարքը չկայանա, ապա մադրիդյան ակումբը կդիտարկի «Տոտենհեմի» ևս մեկ ֆուտբոլիստի՝ Պեդրո Պորրոյի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը: