«Բարսելոնան» շարունակում է բանակցել 17-ամյա հարձակվող Լամին Յամալի հետ նոր պայմանագրի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Ակումբը նախատեսում է աստիճանաբար բարձրացնել նրա աշխատավարձը՝ խուսափելով անցյալի սխալներից, ինչպես Լիոնել Մեսսիի դեպքում, երբ ֆինանսական սահմանափակումները խոչընդոտեցին նրա նոր պայմանագրի գրանցմանը։
Լա Լիգայի կանոններով՝ ակումբների աշխատավարձերը չպետք է գերազանցեն ընդհանուր եկամտի 70%-ը։
Յամալի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականը, սակայն «Բարսելոնան» ձգտում է երկարաժամկետ համագործակցության։