Նիդերլանդների հավաքականի և «Միլանի» նախկին հարձակվող, Եվրոպայի չեմպիոն Մարկո վան Բաստենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Խուլիան Ալվարեսի չեղարկված գոլը՝ «Ռեալի» դեմ խաղում։
«Ես ոչ «Ատլետիկոյի», ոչ էլ «Ռեալի» կողմնակիցն եմ, բայց Ալվարեսը գնդակին մեկ անգամ դիպավ։ ՈւԵՖԱ-ն պարտավոր է շտկել այս սխալը»,- գրել է վան Բաստենը սոցիալական ցանցերում։
«Ռեալը» հաղթեց 11 մետրանոց հարվածաշարում (4:2)՝ հիմնական և լրացուցիչ ժամանակում 0:1 պարտվելուց հետո։ Ալվարեսի գոլը չեղարկվել էր VAR-ի կողմից՝ հարվածի պահին գնդակին կրկնակի դիպչելու պատճառով։