«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կիսվել է իր կարծիքով, թե ինչպես կվարվեր մրցավարների փոխարեն Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղում (1:0, 2:4) չարձանագրված 11 մետրանոցի նման իրավիճակում:
Հիշեցնենք, որ հանդիպման մրցավար Շիմոն Մարչինյակը գնդակին կրկնակի հպման պատճառով չի հաշվել Ալվարեսի իրացրած 11-մետրանոցը։
«Ես չեմ ուզում խառնվել այս գործին։ Մրցավարները որոշումներ են կայացնում, նրանք հետևում են որոշակի կանոնների։ Չգիտեմ, թե ինչպես պետք է լինի, բայց մենք պետք է ապավինենք մրցավարական թիմի որոշումներին։
Իսկ եթե նման բան տեղի ունենա «Բարսելոնայի» մասնակցությամբ խաղո՞ւմ. կարծում եմ՝ եթե ֆուտբոլիստը երկու անգամ դիպչի գնդակին, ապա նա պետք է նորից իրացնի 11 մետրանոցը։ Բայց թող մրցավարները որոշեն»,- ասել է Գավին Movistar-ին տված հարցազրույցում: