26-ամյա դարպասապահ Ինյակի Պենյան, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բարսելոնայից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գոհ է 34-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի խաղից, որը մեկնարկային կազմում տեղի համար պայքարում հաղթել է Պենյային։ Գերմանացի մասնագետը հավանություն է տվել լեհ ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգմանը, որն ավարտվում է հաջորդ ամառ։
Եթե Շչեսնին համաձայնի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, ապա նա կդառնա թիմի պահեստային դարպասապահը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը շուտով կապաքինվի վնասվածքից և շարք կվերադառնա։ Իր հերթին Պենյան կդիտարկի այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։