Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացող. «Լիվերպուլի» հարձակվողը փետրվար ամսվա լավագույնի մրցանակը ստացել է երկրպագուների և փորձագետների քվեարկության արդյունքում:
Նա շրջանել է Բետա Բետունկալին («Էվերթոն), Ժան-Ֆիլիպ Մատետային («Քրիսթալ Փելաս»), Յանկուբա Մինթեին («Բրայթոն»), Ջեդ Սփենսին («Տոտենհեմ») և Դոմինիկ Շոբոսլային («Լիվերպուլ»):
Եգիպտացին կարիերայի ընթացքում յոթերորդ անգամ ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացող: Նա կրկնել է Հարի Քեյնի ու Սերխիո Ագուերոյի ռեկորդը։
Փետրվարին Սալահը Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ