Ջեովանի Կենդան այս մրցաշրջանում ամրապնդվել է Լիսաբոնի «Սպորտինգի» մեկնարկային կազմում և գրավել է մի շարք թոփ ակումբների ուշադրությունը: Իսկ այժմ արդեն հայտնի է, թե այս ֆուտբոլիստը որ թիմում է շարունակելու իր կարիերան։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Կենդան վերջապես համաձայնել է տեղափոխվել «Չելսի»:
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ մինչև 2033 թվականի ամառ։ Միաժամանակ, հաջորդ մրցաշրջանը Կենդան վարձավճարով կանցկացնի «Սպորտինգում», իսկ լոնդոնցիներին կմիանա հաջորդ տարվա ամռանը։
Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն անցել է պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ բուժզննում։