«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը դարձել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նոր նպատակը։
Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել արգենտինացի կիսապաշտպանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշվում է, որ ինքը՝ Ֆերնանդեսը, պատրաստ է դիտարկել այս տարբերակը: Ֆերնանդեսի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2032 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: