«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ պատասխան հանդիպմանը (4-1) տարած հաղթանակը և եվրագավաթային մրցաշարի 1/4 եզրափակիչ դուրս գալը։
«Շաբաթը շատ հագեցած էր։ Մենք ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ ապագայում։
Թիմն այսօր հիանալի հանդես եկավ, հատկապես ֆիզիկական պատրաստվածության մակարդակով:
Եվրոպա լիգայում ամեն ինչ այլ է: Մեր հետևում է դժվար, բայց հաջող շաբաթը», — Ամորիմի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: