Մադրիդի «Ռեալի» փորձառու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ասել է, որ ի վիճակի է խաղալ խիտ գրաֆիկով՝ խաղերի միջև ընդամենը մի քանի օր տարբերությամբ: 39-ամյա խորվաթը նշել է, որ իրեն լավ է զգում ֆունկցիոնալ առումով և որևէ խնդիր չի ունենում։
«Վստահ եմ, որ կարող եմ խաղալ երեք օրը մեկ: Բայց որոշողը Կառլո Անչելոտին է լինելու… Այնուամենայնիվ, ես ինձ իսկապես լավ եմ զգում, ուստի խնդիր չունեմ մեկ, երկու, երեք կամ նույնիսկ ավելի խաղ անընդմեջ խաղալու:
Ես ինձ հիանալի եմ զգում և միշտ պատրաստ եմ օգնել թիմին»,- իր սոցիալական ցանցերում Մոդրիչի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։