Չորեքշաբթի օրը՝ մարտի 12-ին, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հաղթել է «Ատլետիկոյին»՝ առավելության հասնելով հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (4:2, հիմնական ժամանակ՝ 0:1):
Marca պարբերականը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են մադրիդյան թիմի ֆուտբոլիստները տոնում խաղադաշտում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երկրպագուներից մեկն այդ ընթացքում շիշ նետում Բելինգհեմի ուղղությամբ: Բայց, անգլիացին իրեն չի կորցնում և գլխով հետ է մղում շիշը՝ ինչպես գնդակին կհարվածեր:
Atletico fan threw a bottle at Jude Bellingham and he headed it away.
What a video. 😭🤍
— TC (@totalcristiano) March 12, 2025