«Բարսելոնայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելը և Ժոզեպ Մարիա Բարտոմեուն կհարցաքննվեն դատարանում՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Նեգրեյրայի գործով: Այս մասին գրում է AS-ը՝ հղում անելով EFE-ին։
Լսումները կկայանան հունիսի 17-ին և 30-ին։ Նախ կհարցաքննվի Բարտոմեուն, ապա Ռոսելը։
Հետաքննությունը պարզել է, որ 2001-2018 թվականներին Նեգրեյրան «Բարսելոնայից» ստացել է շուրջ 7,5 միլիոն եվրո՝ խորհրդատվության համար: Դատավոր Ալեխանդրա Հիլը հետաքննությունը երկարաձգել է ևս 6 ամսով:
Ռոսելը «Բարսելոնան» ղեկավարել է 2010-2014 թվականներին, Բարտոմեուն՝ 2014-2020 թվականներին: 2023-ի մայիսին Բարսելոնայի դատարանը չեղարկել էր ակումբի դեմ կաշառակերության մեղադրանքը: