«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի նախկին ընկերուհին՝ Կրիստինա Ստրոկովան, ով նրանից երեխա ունի, կոշտ քննադատության է ենթարկել նրան։
«Երբ տղամարդը բազմիցս դանակ է նետում իր երեխայի մոր վրա, վերջում խղճում ես ոչ թե քեզ, այլ նրան։ Ինչքան ցածր է նրա պատասխանատվությունն ու հարգանքը նրանց հանդեպ, ում վրա նա մի օր որոշել է այդ բեռը դնել»,- Ինստագրամի «սթորի» բաժնում գրել է Ստրոկովան։
«Խղճուկ ես։ Մարդկանց ցույց ես տալիս քո իդեալական կյանքը, իսկ սեփական փոքրիկ որդուդ՝ քո ողջ կեղտը։ Նրան թողեցիր առանց հայրական սիրո, առանց տան, առանց օգնության՝ փոխարենը բոլորին ցույց տալով, թե ինչով ես դա այսքան հեշտությամբ փոխարինել։ Եթե սիրում ես հպարտանալ քեզնով, ապա այսուհետ հպարտացիր նաև այս ամենով։
Երեխայի կյանքից ամբողջությամբ հեռանալ մեկ ու կես տարով, հետո դատարանում ալիմենտների փոխարեն դատական հայց ներկայացնել իմ դեմ՝ իբր շփմանը խոչընդոտելու և նրա հաշվին «հարստանալու» նպատակ ունենալու համար, անգամ սոցիալական ծառայություններ ուղարկել մեր տուն։ Խելամիտ, բայց չափազանց նողկալի քայլ է»,- գրում է Ստրոկովան։
Նշենք, որ ներկայումս Թիկնիզյանը ամուսնացած է հայտնի հեռուստահաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի հետ։ Անցած տարվա մայիսին հայտնի դարձավ, որ նրանք երեխա են ունեցել։
2023 թվականի դեկտեմբերին հաղորդվել էր, որ «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստը, որը ամուսնացել է «Մատչ ТВ»-ի հաղորդավարուհու հետ, ունի որդի նախկին սիրելիից։ «Մենք ամուսնացած չենք եղել նրա հետ»,- ասել էր նա։