ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը Մադրիդի «Ատլետիկոն» ընդունել է Մադրիդի «Ռեալին»:
Տանտերերը պատասխան խաղը սկսեցին գոլով․ 27-րդ վայրկյանին հաշիվը բացեց Քոնոր Գալագերը։ Դրանով անգլիացին միանգամից մի քանի ռեկորդ սահմանեց։
Գալագերի գոլը «Ատլետիկոյի» ամենավաղ գոլն է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ՝ գերազանցելով Կոկեի ռեկորդը :
Սա նաև ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ անգլիացի ֆուտբոլիստի կողմից երբևէ խփած ամենաարագ գոլն է: