Անգլիական «Լիվերպուլը» պատմության մեջ առաջին անգամ դուրս մնաց եվրոպական խոշոր մրցաշարից նոկաուտ փուլից՝ հաղթելով երկու ռաունդանոց ոչ-ոքի առաջին խաղում: Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Նախօրեին՝ մարտի 11-ին, կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիվերպուլ» — ՊՍԺ պատասխան հանդիպումը։ Թիմերը խաղացել են «Էնֆիլդ» մարզադաշտում։ Հիմնական ժամանակն ավարտվել է հյուրերի՝ 1:0 հաշվով հաղթանակով, հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում ևս հաջողությունը ֆրանսիական թիմի կողմն է եղել (4:1):
Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր մերսիսայդցիների արտագնա հաղթանակով՝ 1:0 հաշվով: Այդ խաղում միակ գոլը խփել էր կիսապաշտպան Հարվի Էլիոթը։
Այսպիսով, ՊՍԺ-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ։ Հաջորդ տուրում Լուիս Էնրիկեի թիմը կհանդիպի «Ասթոն Վիլա» — «Բրյուգե» խաղի հաղթողի հետ։ Առաջին խաղն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։