«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լիսաբոնի «Բենֆիկայի» դարպասը խփած գնդակն (3:1) անվանել է իր լավագույն գոլը կատալոնական ակումբի կազմում։
«Իմ կարծիքով, սա իմ լավագույն գոլն է «Բարսելոնայի» կազմում։ Ուրախ եմ, որ օգնեցի թիմին առաջ գնալ, քանի որ դա ամենակարևորն է։ Հիմա տեսնենք, թե ով կլինի մեր հաջորդ մրցակիցը»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։