«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է իր թիմի հաղթանակը «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արտագնա պատասխան խաղում (1։0, 11մ.՝ 4։1):
«Դժվար էր գնդակ պահելը, բայց մենթալիտետի, բնավորության և հատկապես Դոնարումայի շնորհիվ մենք կարողացանք հաղթել։ Մենք պետք է մտածենք վերականգնման, ինչպես նաև այն մասին, թե ինչպես պետք է տոնենք: Մենք ցույց տվեցինք, որ սիրում ենք ֆուտբոլ խաղալ՝ անկախ մարզադաշտից կամ մթնոլորտից»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Նշենք, որ երկխաղյա դիմակայությունում 1:1 (11մ.՝ 4:1) հաղթանակի շնորհիվ ֆրանսիական ակումբը դուրս եկավ եվրագավաթների գլխավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ։