«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղում (3:1) դուբլի հեղինակ դառնալով՝ գերազանցել է բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում այս մրցաշարում մեկ մրցաշրջանում գոլերի քանակով ազգային ռեկորդը։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։
Մինչ օրս 28-ամյա եզրային հարձակվողն իր ակտիվում ունի 11 գոլ: Նախկինում եվրագավաթների գլխավոր մրցաշարի պատմության մեջ ոչ մի բրազիլացի 10 գոլից ավելի չէր խփել։ Այսպիսով, Կական (2006/2007), Ռիվալդոն (1999/2000), Ժարդելը (1999/2000), Ռոբերտո Ֆիրմինոն (2017/2018) և Նեյմարը (2014/2015) մեկ խաղարկությունում 10-ական գոլ են խփել։
Այս մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո