Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց Լևերկուզենի «Բայերի» դարպասը (0:2):
Մյունխենյան գրանդի կազմում հանդիպման 52-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, իսկ 19 րոպե անց առավելությունը կրկնապատկեց կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը։
Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքում «Բավարիան» 5:0 հաշվով հաղթեց «Բայերին» և վաստակեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Նշենք, որ «Բավարիան» քառորդ եզրափակիչում կհանդիպի Միլանի «Ինտերին»։ Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին և 15-ին։