Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը «Լիվերպուլի» և ՊՍԺ-ի միջև։
Առաջին հանդիպումն ավարտվել էր մերսիսայդցիների՝ 1-0 հաշվով հաղթանակով։
Այսօրվա հանդիպման մեկնարկում հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Դեմբելեն։ Այդ գոլը միակն էր հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում։
Թիմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին փարիզեցիները։
Հաջորդ փուլում ՊՍԺ-ն կհանդիպի «Աստոն Վիլա»-«Բրյուգե» զույգի հաղթողի հետ։