Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Բենֆիկայի» նկատմամբ (3:1):
Կատալոնական ակումբի կազմում դուբլ գրանցեց Ռաֆինյան՝ 11 գոլով գլխավորելով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ռմբարկուների ցուցակը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լամին Յամալը։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Նիկոլաս Օտամենդին։
Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքով «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթեց «Բենֆիկային» և վաստակեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Նշենք, որ «Բարսելոնան» քառորդ եզրափակիչում կմրցի «Լիլ» — Դորտմունդի «Բորուսիա» զույգի հաղթողի հետ։ Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին և 15-ին։