«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն որոշել է լքել անգլիական ակումբը, հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կազեմիրոյի հեռանալու հիմնական պատճառը թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն է, որը գրեթե խաղաժամանակ չի տրամադրում բրազիլացուն։ Նշվում է, որ 33-ամյա խաղացողի գործակալը արդեն ակտիվորեն նոր ակումբ է փնտրում իր հաճախորդի համար։
Բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի և MLS-ի ակումբները, սակայն կա մեկ կարևոր խոչընդոտ՝ նրա բարձր ֆինանսական պահանջները։
Կիսապաշտպանը ներկայումս «կարմիր սատանաների» կազմում շաբաթական վաստակում է 350 հազար ֆունտ և ցանկանում է նույնքան ստանալ նաև նոր ակումբում։ Առայժմ ոչ մի ակումբ պատրաստ չէ բավարարել այս պահանջը։