«Բարսելոնայի» անկանոն խաղ ցուցադրող դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, այն 34-ամյա ծխողը, որը գուցե և իդեալական մարզիկ չէ, այնուամենայնիվ իր կարիերայի վերջին գլուխը դարձնում է անմոռանալի։ The Guardian-ը հետաքրքիր հոդված է պատրաստել «կապտանռնագույնների» լեհ դարպասապահի վերաբերյալ։
Վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենի փոխարեն խաղադաշտ դուրս եկող Շչեսնին անսպասելիորեն դարձավ թիմի առանցքային դեմքերից մեկը։ Վաղաժամ թոշակի անցած դեմքը վերադարձավ ֆուտբոլ՝ ընդունելով Ռոբերտ Լևանդովսկու հեռախոսազանգը։
Թեև նրա մեկնարկը «Բարսելոնայում» խառն էր՝ կարմիր քարտ «Ռեալի» հետ խաղում և սխալներ Չեմպիոնների լիգայում, լեհ դարպասապահն աստիճանաբար ապացուցեց իր արժեքը։ 15 խաղ անպարտելիություն, ռեկորդային 8 փրկություն Լիսաբոնում՝ նա դարձավ «կապտանռնագույնների» հաջողության խորհրդանիշ: Նրա խաղը, որը լի է կրքով և անկանխատեսելիությամբ, ֆուտբոլում պահպանում է արվեստի շունչը, ինչը դուրս է վիճակագրությունից։
Շչեսնիի հմայքը նրա անկեղծ վայելքն է: Ի տարբերություն այլ վետերանների, որոնք պայքարում են ժամանակի դեմ, նա խաղում է ազատ՝ ծխելով և խախտելով ժամանակակից ֆուտբոլի կանոնները:
Երջանկությունը, որը նա փնտրում է, ոչ թե հանգստությունն է, այլ մարտահրավերը՝ ինչ-որ մեծ բան թողնելու ցանկությունը: Շչեսնին գտել է իր տեղը՝ ապացուցելով, որ երբեմն ամենաարժեքավորն անկատարությունն է: