Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, զբոսանքի ընթացքում շնորհավորել է իր թիմի խաղացող Դելե Ալիին ծննդյան օրվա կապակցությամբ: Ապրիլի 11-ին կիսապաշտպանը դարձավ 24 տարեկան:
Մոուրինյուն և Ալին հանդիպեցին փողոցում, բայց պորտուգալացի մասնագետը չխախտեց սոցիալական հեռավորության կանոնները, հայտնում է The Sun-ը: Մասնագետը դիմեց կիսապաշտպանին ճանապարհի մյուս կողմից:
