«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է սկսել Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ներկայացուցիչների հետ՝ այս ամառ հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի կիսապաշտպանի ձեռքբերմամբ հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»։ Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է մրցակցել մյունխենյան ակումբի հետ՝ Վիրցի հետ պայմանագիր կնքելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը «դեղագործների» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լևերկուզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։