Լևերկուզենի «Բայերի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը միայն 1 գոլ է խփել 2025 թվականին Բունդեսլիգայում, սակայն նրա խնդիրները դրանով չեն ավարտվում։ Անձնական կյանքում նա իրական դրամա է ապրել։
Ըստ AfricanHub-ի, Բոնիֆեյսին լքել է իր ընկերուհին՝ Ռիկեն հարսանիքից անմիջապես առաջ:
Բանն այն է, որ Ռիկեն պնդել է ամուսնական պայմանագիր կնքել, իսկ Բոնիֆեյսը համաձայնել է դրան։
Պայմանագիրը կազմելու ընթացքում պարզվել է, որ ֆուտբոլիստի ողջ ունեցվածքը գրանցված է նրա մոր անունով։ Սա չափազանց մեծ հարված է եղել աղջկա համար, և նա որոշել է խզել հարաբերությունները:
Շշուկները, որ զույգը բաժանվել է, դեռ պտտվում էին հունվարից։ Բոնիֆեյսը Սուրբ Ծննդյան տոներն անցկացրել է Նիգերիայի Լագոս քաղաքում՝ նշելով իր ծննդյան և Սուրբ Ծնունդը ընտանիքի և ընկերների հետ: Միաժամանակ Ռիկեն տոներին մնացել է տանը՝ Նորվեգիայում։ Նա չէր պատասխանել նաև Վիկտորի՝ ծննդյան օրվան նվիրված գրառմանը։