Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է մոտ ապագայում սկսել «Օլդ Թրաֆորդին» փոխարինող նոր մարզադաշտի կառուցումը։
Այդ մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիների ղեկավարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա մոտ ժամանակներս։
Նոր մարզադաշտը պետք է ունենա 100 հազար նստատեղ։
«Նորման Ֆոսթերը՝ մանկունիացի և աշխարհի մեծագույն ճարտարապետներից մեկը, իսկապես ստեղծել է «Մանչեսթեր Յունայթեդի» ապագայի համար ամենահայտնի մարզադաշտի դիզայնը: Երեք-հինգ տարի հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի աշխարհի ամենաշահութաբեր ակումբը, նրանք կունենան աշխարհի ամենանշանավոր մարզադաշտը, եթե մենք կարողանանք իրականացնել մեր ծրագիրը և սկսենք նվաճել գավաթներ», — աղբյուրը մեջբերում է ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆի խոսքերը։