Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսը առաջիկա ամռանը կփոխի ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ուիլյամսը իր գործակալին հայտնել է, որ պատրաստ է միանալ Լոնդոնի «Արսենալին»։ Նշվում է, որ «զինագործները» 22-ամյա խաղացողի համար կվճարեն 60 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ իսպանացին լոնդոնյան գրանդում կլինի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։
Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը բասկայն թիմի կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։