«Ալ-Հիլալի» և Սերբիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը հոսպիտալացվել է Սաուդյան Արաբիայում, հայտնում է Al-Riyadiyah-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա հարձակվողը հիվանդանոց է տեղափոխվել կիրակի՝ մարտի 9-ին, սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Բժիշկները Միտրովիչին խորհուրդ են տվել լիովին հանգստանալ, մինչև սթրեսի և հոգնածության ախտանիշները չանցնեն։
«Ալ-Հիլալի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբի բժշկական շտաբը որոշել է Միտրովիչին ազատել մարզումներից և խաղացողին հանգստի հնարավորությույ են տվել առիթմիայի և հոգնածության պատճառով: Մասնագետները ուշադիր հետևելու են ֆուտբոլիստի վիճակին։
Հիշեցնենք, որ ավելի վաղը Միտրովիչը մկանային վանասվածքի պատճառով բաց էր թողել մոտ երկու ամիս։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա խաղացողը «Ալ-Հիլալի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։