«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է թիմի բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունների մասին հարցին։
«Եթե նա շարունակի լավ հանդես գալ այս մրցաշրջանում, կարող է հնարավորություն ունենալ։ Նա միշտ օգնում է մեզ։ Հաճելի է տեսնել, թե որքան կենտրոնացած է նա։ Ես գոհ եմ նրա ցուցադրած խաղամակարդակից։»,- ասել է Ֆլիկը Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի «Բենֆիկայի» դեմ պատասխան հանդիպման նախօրեին։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
«Բարսելոնա» — «Բենֆիկա» հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 11-ին, Երևանի ժամանակով 21:45-ին։