Միլանի «Ինտերի» խաղացողներ Լաուտարո Մարտինեսը և Ստեֆան դե Վրայը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Ֆեյենորդի» դեմ պատասխան հանդիպումը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ երկու խաղացողների մոտ էլ ախտորոշվել է մկանային ծանրաբեռնվածություն, ուստի այսօր՝ մարտի 10-ին, նրանք չեն կարողացել լիարժեք մարզվել թիմի հետ։ Նշվում է, որ բացի «Ֆեյենորդի» դեմ խաղից, Լաուտարոն և դե Վրայը բաց կթողնեն նաև «Ատալանտայի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» մոտ երկու ամսով կորցրել է կիսապաշտպան Պյոտր Զիելինսկուն։
«Ինտեր» — «Ֆեյենորդ» պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 11-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «ներաձուրիի» հաղթանակով՝ 2:0 հաշվով։