Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է այս մրցաշրջանում բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղի և վիճակագրական ցուցանիշների մասին։
«Նրան մեծ ապագա է սպասվում, քանի որ նա այս թվերին շատ վաղ է հասել՝ պայքարելով և կատարելագործվելով ամեն մրցաշրջանում: Նա արժանի էր դրան, քանի որ, ի թիվս այլ բաների, լավ տղա է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։