Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ 1:1 հաշվով, և չի կարողացել հաղթել Պրեմիեր լիգայի երրորդ խաղում անընդմեջ։
Վերջին անգամ լոնդոնյան ակումբը հաղթել է փետրվարի 15-ին Անգլիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ խաղում (2:0): Դրանից հետո Միկել Արտետայի թիմը 0-1 հաշվով պարտություն է կրել «Վեսթ Հեմ Յունայթեդից», և 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը «Նոթինգհեմի» հետ:
«Արսենալը» 28 խաղից հետո 55 միավորով երկրորդն է։ «Լիվերպուլը» 70 միավորով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։