Մյունխենի «Բավարիան» շուտով կերկարաձգի պայմանագիրը կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի հետ։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում, ակումբն արդեն պատրաստել է նոր պայմանագիրը ստորագրելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Աղբյուրի համաձայն՝ Ջոշուա Կիմիխի նոր պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականի ամառը։ Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» հետաքրքրված են Կիմիխին ազատ գործակալի կարգավիճակով ձեռքբերելու հնարավորությամբ:
Ջոշուա Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում։ Դրանցում նա խփել է մեկ գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։