Մադրիդի «Ռեալի» 32-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը չի ծրագրում հեռանալ ակումբից՝ չնայած տարբեր լուրերին իր ապագայի վերաբերյալ։
Madrid Universal-ի հաղորդմամբ, գերմանացի ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել հանդես գալ «Ռեալում»։ Նա սիրում է ակումբը, իսկ թիմակիցներն ու երկրպագուները՝ նրան։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ նրան ցանկանում են տեսնել սաուդյան մի շարք ակումբներ, սակայն նա մտադիր չէ լքել Իսպանիայի մայրաքաղաքը։