«Մոնտերեյի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը չի կորցրել իր գոլային ունակությունները։
Կիրակի առավոտյան 38-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Կրուս Ասուլի» դեմ հանդիպմանը Մեքսիկայի առաջնության շրջանակում և իր թիմին ոչ-ոքի պարգևել (1-1): Իսպանացին նոր թիմի կազմում երեք հանդիպմանը դարձել է երկու գոլի հեղինակ։ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը գոլի հեղինակ է դարձել նաև նախորդ հանդիպմանը Հատկանշական է, որ երկու դեպքում էլ Ռամոսին օգնել է աչքի ընկնել մեկ այլ իսպանացի՝ Սերխիո Կանալեսը։