«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։
«Մենք ունենք տասը հանդիպում՝ ՉԼ-ի ուղեգիրն ապահովելու համար: Մենք պետք է հաղթենք հանդիպումները՝ ուղեգիր ձեռք բերելու համար։ Մենք գիտեինք, որ Նոթինգհեմում դժվար է լինելու:
Պրեմիեր լիգան ամեն մրցաշրջան ավելի ու ավելի լավն է դառնում։ Այժմ մեզ սպասվում է տասը եզրափակիչ»,- ասել է Գվարդիոլան TNT Sports-ին տված հարցազրույցում։
Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Բրայթոնին»։