Մոհամեդ Սալահը հավասարվեց Սերխիո Ագուերոյին ԱՊԼ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկում:
«Լիվերպուլի» վինգերը 28-րդ տուրի «Սաութհեմփթոնի» հետ հանդիպմանը (3-1) 11 մետրանոցից երկու անգամ գրավել է դարպասը:
Եգիպտոսցին այժմ ունի 184 գոլ Պրեմիեր լիգայում, նույնքան, որքան «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվողը։
Ավելի շատ ունեն միայն Էնդի Քոուլը (187), Ուեյն Ռունին (208), Հարի Քեյնը (213) և Ալան Շիրերը (260):
«Լիվերպուլի» հարձակվողը նաև հերթական ռեկորդն է կրկնել. «Կարմիրների» 32-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում այժմ ունի 44 արդյունավետ գործողություն (27 գոլ և 17 արդյունավետ փոխանցում)։
Սա առաջնության ռեկորդի կրկնությունն է, որը պատկանում էր ֆրանսիացի Թիերի Անրիին (2002/03) և «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի Էրլինգ Հալանդին (2022/23):
Մոն բոլոր մրցաշարերում 242-րդ և 243-րդ գոլը խփեց «Լիվերպուլի» կազմում և այժմ արդեն երրորդն է ակումբի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում։