«Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Նյուքասլը» և «Տոտենհեմը» հետաքրքրված են «Բորնմուտի» 25-ամյա վինգեր Անտուան Սեմենյոյով։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ գանացի ֆուտբոլիստի նկատմամբ առավել կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Տոտենհեմը», որը պատրաստ է առաջարկել 40 միլիոն եվրո նրա տրանսֆերի համար։
Ընդգծվում է, որ Սեմենյոն դիտարկվում է որպես Ռիշարլիսոնի փոխարինող, ով հաջորդ ամառ կարող է լքել ակումբը։
Այս մրցաշրջանում Սեմենյոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։