ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ ԱՄՆ-ը կարող է հաղթել Աշխարհի առաջնությունը։
— Ո՞վ է Աշխարհի առաջնությունում հաղթելու ֆավորիտը:
— Արգենտինա, Բրազիլիա, Անգլիա, Գերմանիա, Իսպանիա:
— ԱՄՆ-ը կարո՞ղ է հաղթել:
— Միացյալ Նահանգները կարող է հաղթել երկրպագուների աջակցությամբ։ Նրանց ֆուտբոլիստները հանդես են գալիս աշխարհի լավագույն թիմերից մի քանիսում:
— Այսինքն հնարավորություն կա՞:
— Իհարկե, հնարավորություն կա,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։
Նշենք, որ առաջիկա Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում։