«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վերջերս հանդիպել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լապորտան ուկրաինացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ քննարկել է ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը։ Լունինի ներկայացուցիչը հայտարարել է, որ ֆուտբոլիստը դեռ չի մտածում «Ռեալից» հեռանալու մասին։ Ավելին, «Ռեալը» չի համաձայնի իր խաղացողին բաց թողնել իր սկզբունքային մրցակցի ճամբար։
Ընթացիկ մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում անցկացրել է ինը հանդիպում՝ չորսում անառիկ պահելով սեփական դարպասը։ Ավելի վաղ նշվում էր, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։