«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը նշել է, թե որ ակումբին է համարում լավագունը այս պահին Եվրոպայում։
«Կարծում եմ՝ Եվրոպայի լավագույն թիմը Մադրիդի «Ռեալն» է, քանի որ նրանք նախորդ մրցաշրջանում հաղթեցին Չեմպիոնների լիգայում։»,- լրագրողներին ասել է Սլոթը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» դժվարին արտագնա հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ (1:0):
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայնա մարտի 11-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։