Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»: Ինչպես միշտ, երկրպագուները մեծ ակնկալիքներ ունեին թիմի հարձակվող Կիլիան Մբապեից, սակայն ֆրանսիացին չկարողացավ աչքի ընկնել օգտակար գործողությամբ։
Defensa Central-ի փոխանցմամբ՝ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը իջել է հանդերձարան՝ ողջունելու ֆուտբոլիստներին։ Մադրիդյան ակումբի ղեկավարը շնորհավորել է թիմին արդյունքի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի համար։
Հաղրդվում է, որ «արքայական» ակումբի նախագահը անհաջող հանդիպումից հետո աջակցել է Կիլիանին:
«Մենք այստեղ ենք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում քո երեք գոլերի շնորհիվ։ Հաջորդ հանդիպումն ավելի լավն է լինելու»,- ասել է Պերեսը Մբապեին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։